Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն գաղտնիք է բացվել, չէ՞». Չուքասզյանը Սեֆիլյանի՝ զենքի շրջանառության հետ կապի եւ կալանավորման մասին. (Տեսանյութ)

Հունիս 22,2016 23:55

Այն քաղաքական գործիչների կարծիքներին ի պատասխան, ըստ որոնց` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այն քաղաքական ուժը չէ, որը կարողանար մարդկանց մոբիլիզացներ եւ փողոց հաներ, ուստի նրա ձերբակալումը, հիմա արդեն կալանավորումը քաղաքական քայլ չէր, «Նոր Հայաստանի» անդամ Գարեգին Չուքասզյանն ասում է.  «Երբ ունես բռնակալական երկիր, որտեղ  մի քանի տարին մեկ նույն գործչին ձերբակալում են տարբեր մեղադրանքներով, հարց  առաջանում՝ ինչո՞ւ է դա անում»:

Այսօր Գարեգին Չուքասզյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ էր, երբ դռնփակ նիստում որոշվում էր Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման հարցը:

Մեզ հետ զրույցում Չուքասզյանն ասաց, որ Սեֆիլյանն այն քաղաքական գործիչն է, որը Եվրոդատարանում իր անմեղությունն ապացուցել է. «Քիչ մարդ կա Հայաստանում, որը հասնելով Եվրոդատարան՝ մնում է քաղաքական գործիչ: Հայաստանում ծանր է լինել քաղաքական գործիչ,  որովհետեւ մենք գործ ունենք բռնակալական պետական համակարգի հետ»:

Պարոն Չուքասզյանն անդրադառնալով Սեֆիլյանի կալանավորմանն, ասաց՝ «Ինչո՞ւ է նման բան արվում, որովհետեւ մնացած հասարակության վրա են փորձում ազդել, նրանց փորձում են հետ պահել քաղաքական պայքարից, փորձում են վախեցնել մնացածներին, որ գործ մի ունեցեք Ժիրայր Սեֆիլյանի եւ այդ քաղաքական ուժի հետ»:

Aravot.am-ի այն հարցին՝ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ասում են, որ Սեֆիլյանի հանրահավաքներին մատների վրա հաշված մարդիկ են լինում,  այնպես որ նա սպառնալիք չէ իշխանությունների համար, պարոն Չուքասզյանն ասաց. «Երբ ասում են մատների վրա հաշված, ապրիլին էլ էին ասում այդպես, Սահմանադրության հանրաքվեի հետ կապված 4-5 հազար մարդ էր հավաքվում: Այսօրվա Հայաստանում 4-5 հազար մարդ հավաքելը հե՞շտ է: Ինչո՞ւ  են կարծում, որ վաղը ժողովուրդը հասկանա դավադրությունը, ամբողջությամբ չեն հավաքվի: Ո՞վ  է ասում մատների վրա հաշված, վաղն էլ է լիքն է լինելու, եթե պետք լինի»:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ մամուլում հրապարակվել է,
որ իրավապահ շրջանակներից առայժմ ոչ պաշտոնապես պնդում են, թե քրեական գործի շրջանակներում կան ձայնագրություններ, որոնք վկայում են զենքի շրջանառության նպատակի եւ դրանցում Ժիրայր Սեֆիլյանի առնչության մասին, պարոն Չուքասզյանն ասաց. «Նախաքննական փուլում է, էդ որտեղից է իրենց հասնում այդ ինֆորմացիան, ուրեմն գաղտնիք է բացվել, չէ՞, իսկ մենք գիտենք, թե այդ գաղտնիքները ոնց են մեզ մոտ բացվում»:

Արդյոք Սեֆիլյանի կալանավորումը կազդի շարժման հետագա գործողությունների վրա, այս հարցին էլ Չուքասզյանը պատասխանեց.«Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր հայրենիքի ամբողջականության համար ստեղծվելիք դիմադրական նոր շարժման մասին, եւ նա փորձելու էր անել դա: Դրան խանգարեցին, իրենք ուզում են այդ շարժումը վերածվի ժիրայր Սեֆիլյանի  ազատագրման շարժման: Չարաչար սխալվում են: Իրենց հաշվարկները՝ ժիրայր Սեֆիլյանին վերագրել զենքի ուժով հեղաշրջում անելու կերպարը, իրականում հակառակ էֆեկտն է տալու: Ժողովուրդը ոգեշնչվելու է դրանով, որ ժիրայր Սեֆիլյանը մարտի դաշտում հերոս է եղել, հիմա ներքին թշնամուց պետք է ազատագրի: Բուն շարժումը զբաղվելու բուն գործով, ինչով Ժիրայր  Սեֆիլյանը պիտի զբաղվեր»:

Արդյոք որեւէ կապ կա Սեֆիլյանի կալանավորման եւ Սերժ Սարգսյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցի հետ, մեր այս հարցին էլ, Չուքասզյանն ասաց.«Պետք է դեպքերի համատեքստը նայել. ապրիլյան պատերազմից հետո մեր շարժումը եւ ժիրայրը կապի մեջ էիքն պաշտպանության նախարարության հետ, հարցեր էինք տալիս եւ փորձում էինք այդ հարցերը ներքին կարգով պարզել: Այդ հարցերը  վերաբերում էին հակագրոհը կասեցնելուն, դիրքերը որոնք հանձնել էին՝ ինչ տրամաբանությամբ էին հանձնվել եւ ինչո՞ւ հետ չէին վերցնում, ինչո՞ւ օրը ցերեկով այդ դիրքերում ադրբեջանական դրոշ էր բարձրացվում եւ մեր զինվորների ուղիղ նշանառության տակ էին այդ ամբողջ տարածքներում աշխատում, երբ նույն ժամանակ հրադադարը չէր պահպանվում»:

Ըստ Չուքասզյանի պատասխաններ չեղան, եւ դիրքերի հանձնման ու այլ կարեւոր  հարցերը ամբողջ քաղաքական դաշտում միայն Ժիրայր Սեֆիլյանն էր բարձրացնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Յայտնի է որ, ի սկզբանէ անտի, Ժիրայր Սէֆիլեանի և իր համակիրներու դէմ եղած բոլոր որոշումները քաղաքական բնոյթ ունին և իշխանութիւնները /որոնց տակը ընդհանրապէս թաց է/
    չեն կրնար հանդուրժել որ Հայաստանի մէջ տակաաւին գոյութիւն ունենան անվախ եւ մաքուր
    մտածելակերպ ունեցող անձեր որ նոր երիտասարդութեան խորհրդանիշ դարձած են և վերջ կ`ուզեն տալ երկրին մէջ տիրող և օրէ օր աճող անիրաւութիւններուն ; Զարմանալի է որ ինչու չեն օգտուիր այս հրաշալի և ազնիւ գաղափարներով տոգորուած երիտասարդներէն և կը նախընտրեն շրջապատուիլ ստրկամիտ և պնակալէզ անձերէ որ միայն աւեր գործած են և կը շարունակեն գործել նոյնիսկ այս ճգնաժամանային օրերուն /որուն համար են բռնցքուինք /հայրենասիրական բացագանչութիւնները երբ մեր նենգութիւններով այս միասնական ոգին ամէն կերպ կը փորձենք քանդել ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930