Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց այբուբենը՝ բուլղարական Շումենում

Հուլիս 04,2016 12:30

Հինավուրց Շումեն բերդաքաղաքում (Բուլղարիա) հայկական համայնքը փոքրաթիվ է, բայց բավականին ակտիվ: Շումենի հայկական համայնքի ղեկավարը Կրիկոր Փանոսյանն է:

Հայկական համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որը գտնվում է «Հայկական տուն» կոչվող համալիրի բակում: Այստեղ նաեւ թանգարան կա, ակումբ: Եկեղեցու բակում Հայաստանից բերված խաչքար կա: Վերջերս էլ Կրիկոր Փանոսյանի պատվերով արույրից պատրաստվել են հայոց տառերը ու նվիրվել Շումեն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

shumen1
Կրիկորը խնդրել էր իր բարեկամին նկարել Օշականի խաչքարերը՝ իր գաղափարն իրականացնելու համար, այնուհետեւ Կրիկորի պատվերով սկսել են ձուլել տառերը: Դրանք պատրաստվել են Դիանա Դիմիտրովայի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Բոլոր տառերը փայտյա շրջանակներով են եւ փակցված են բարոկկո ոճի վահանակին: Բարերարի նպատակն է այս եզակի կրկնօրինակը տեղադրել եկեղեցու գավթի մոտ, որտեղից հավատացյալները վերցնում են մոմերը:

ԱՐՄԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիքոր says:

    Էդ մարդու անունը Կրիկոր ա՞, թե՞ Գրիգոր: Առմինե անուն կա՞:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031