Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկցի կինն անհարմար վիճակում է. ջրհեղեղը քշել է նրա զուգարանը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 05,2016 15:56

Արթիկի Տուֆի թաղամասի բնակչուհի Սոֆիկ Պետրոսյանը ջրհեղեղից հետո հայտնվել է անհարմար վիճակում. ջուրը տարել է նրա բակում գտնվող զուգարան-բաղնիքը, տան կաթսայատունը, գոմը: Aravot.am-ի հետ զրույցում տիկինը դժգոհեց, որ թեեւ կառավարությունն իրեն 1մլն.200 հազար դրամ օգնություն է հատկացրել, բայց ինքը մոլորվել է, թե այդ գումարով ի՞նչ կարող է անել:

qandac-tun-3 qandac-tun-4 qandac-tun-5

qandac-tun-2«Էդ գումարով ես ի՞նչ անեմ, տան հատակը ուռել է, լուսամուտները տրաքել են, որը պիտի անեմ ես, չգիտեմ: Հլը թող գան, տեսնեն էդ տված գումարով, ո՞րը անենք, ո՞րը թողնենք: Ահա իմ բոստանը, էս տարի չենք ցանել, բայց վերջը պիտի ցանենք, մենք դրանով ենք յոլա գնում: Մենք էլ ոչ աշխատանք ունենք, էս պահին ոչ էլ ջուր ու լույս ունենք: Բնական կարիքների համար էլ, թե ինչ պիտի անենք, հեչ չգիտեմ…»,-մոլորված է տիկինը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031