Լրահոս
Օրվա լրահոսը

Փակել են տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել. «Հրապարակ»

Հուլիս 06,2016 11:25

Չգրված եւ բերդերի պետերի կողմից «չխոստովանված» ճշմարտություն է, որ «զոն նայողները» կալանավայրերում արտոնյալ դիրք ունեն։ Նրանք զբաղեցնում են ամենալավ խցերը, նրանց խցերի դռները չեն փակվում, եւ կալանավայրի պետը սովորաբար նրանց հետ անմիջական կոնտակտի մեջ է լինում։ Հիմա այս կանոնները վերանայվում են։

«Նուբարաշենի» պետ Սմբատ Հարությունյանը, «Հրապարակի» տեղեկություններով, փակել է տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել։ Այժմ նրանք տարածքը կարող են «նայել» միայն դռան դիտանցքից։ Պատճառը ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կամ «Նուբարաշենի» պետ, նախկին ԱԱԾ-ական Սմբատ Հարությունյանի անզիջում վերաբերմունքը չէ հանցագործ աշխարհի նկատմամբ։ Համենայնդեպս, Սմբատ Հարությունյանը լավ էլ հանդուրժում է հանցագործ աշխարհն ու, որքան հիշում ենք մամուլի հրապարակումներից, դեմ չէ անգամ սեղան նստել հանցագործների հետ։ Հենց այդ թերության պատճառով էլ, այսինքն՝ գողականների հետ խնջույքի մասնակցելու համար, նրան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր Կոտայքի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից։

Ասում են՝ կալանավայրերում կատարվող խստացումները, «զոն նայողների» արտոնությունների կրճատումն ԱԱԾ նոր պետ Գեորգի Կուտոյանի նախաձեռնությունն է, որը որոշել է պայքարել կալանավայրերում տասնյակ տարիներ կուտակված թերությունների դեմ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031