Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում է

Հոկտեմբեր 02,2026 18:24 Share

Պեկինում շարունակվում է թենիսի ATP China Open-ը։ Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 7։5, 6։3 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Ալեքս Մոլչանի նկատմամբ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում։ Դիմակայությունը շարունակվել է  ընդամենը 1 ժամ 14 րոպե։

Արդեն կիսաեզրափակչի ճանապարհին, Խաչանովի հերթական մրցակիցը լինելու է լեհ թենիսիստ Խուբերտ Խուրկաչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել