Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման (սթրես-թեստ) համար

Հուլիս 07,2016 13:50

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ-ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես-թեստերի իրականացման ուղղությամբ:

2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»:

 Փորձագիտական գնահատումը կատարվեց ս.թ. հունիսի 21-ից 22-ը Հայաստանում: 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ:

Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող են ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կայքէջում.

 

Ընդհանուր տեղեկություններ

2011թ.-ի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինա Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը  կամավորականության սկզբունքով ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի և Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջև 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:

Այդ ժամանակ Հայաստանը դեռևս պատրաստ չէր անմիջական մասնակցություն ունենալ ԵՄ միջուկային սթրես թեստթերին, ինչպես դա արեցին Ուկրաինան կամ Շվեյցարիան: Այնուամենայնիվ, Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակցության գործիքի» շրջանակներում ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Մեծամոր ԱԷԿ-ն ու ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն նախաձեռնեցին Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» իրականացման հետ կապված անվտանգության ինքնագնահատում՝ անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031