Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ Սերժ Սարգսյանն ում ա արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելել». Արա Աբրահամյան (Տեսանյութ)

Հուլիս 08,2016 19:52

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում  հարցին՝ առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք, ի՞նչ եղավ ձեր կուսակցությունը, նոր կուսակցություն էիք ստեղծում՝ պատասխանեց. «Ես էդ հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ: Ես ունեմ ծրագրեր, այդ մասին կխոսեմ ավելի ուշ: Հիմա զբաղված եմ տնտեսական ֆորումով, կգաք, կտեսնեք ինչ լավ տնտեսական ֆորում է»:

Ավելի ուշ նա ասաց, որ չի հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելու մտքից:

Aravot.am-ի հարցին՝ Ամերիկա ինչի՞ համար էիք գնացել, այնտեղից ֆինանսներ բերելո՞ւ՝ Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես Ամերիկայում գտնվում էի իմ անձնական գործերով»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը ձեզ թույլ տվե՞լ է կուսակցություն ստեղծել, մամուլում գրվեց, որ ասել եք՝ Սերժ Սարգսյանը կարող է թույլ չտա՝ նա պատասխանեց. «Ես երբեք այդպիսի բան չեմ ասել»:

Լրագրողները շրջափակել էին Արա Աբրահամյանին, խաչաձեւ հարցեր էին ուղղում, որոնց հիմնական մասին նա խուսափում էր պատասխանել:

Հարցին՝ նախորդ Ձեր ասուլիսից հետո շտապեցիք նախագահական, հիմա՞ էլ եք գնալու՝ նա պատասխանեց. «Ամեն անգամ հո տենց չի լինում, հո բախտը չի բերում»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ ձեզ մտնեք քաղաքականություն, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Իսկ ձեր օրենքով այդպե՞ս է»: Մեր դիտարկմանը, որ այդպիսի փորձ ունենք, գիտենք գործարարներին ինչպես են ճնշում՝ նա պատասխանեց. «Ես փորձ չունեմ»:

Լրագրողները հիշեցրին Գագիկ Ծառուկյանի պատմությունը, որ նրան արգելեցին զբաղվել քաղաքականությամբ: Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ում ա արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031