Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա քիզի նման, դուն իս աննման». Արամ Մանուկյանը՝ Գալուստ Սահակյանին ու ՀՀԿ-ին

Հուլիս 11,2016 15:35

Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Հայացք» ակումբում ներկայացրեց մեր տնտեսության պատկերը՝ ասելով, որ այս իշխանությունները նորմալ քաղաքականություն չեն կարողանում վարել որեւէ բնագավառում:

Aravot.am-ը հարցրեց՝ իշխանությունը լավ չի աշխատում, երբ ընդդիմությունը ճիշտ չի գործում, չի ճնշում, ընդդիմության մեղքի բաժինը չկա՞, ընդդիմության դերը որքա՞ն է: Գալուստ Սահակյանը մի քանի անգամ ասել է՝ մենք լավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա՝ Արամ Մանուկյանն ի պատասխան՝ հիշեց երգի բառերը. «Չկա քիզի նման, դուն իս աննման: Հա, իհարկե, իրենց նմանը չկա եւ պետք էլ չի, որ լինի: Եթե չլիներ խորհրդարանական մեր հետեւողական աշխատանքը, կլիներ ավելի վատ: Իհարկե, իրենք իմիտացիոն բաներ անում են, բայց բոլոր դեպքերում մենք գոնե կանխարգելիչ ֆունկցիա ունենք այս ամենի մեջ, մենք կարողանում ենք զսպել սրանց ախորժակը: Իհարկե, լրջագույն բարեփոխումներ դու այդքան փոքր խմբակցությունով չես կարող անել: Բայց որ ճակատներին խփում ես իրենց կոռուպցիոն այլանդակությունները, գողությունները, գոնե հասարակության համար դա դառնում է սեփականություն: Մենք գոնե հասանք նրան, որ քաղաքացիական խմբերը կանգնեցին մեր կողքին, հավատացին մեզ: Հիշեք, 1-2 տարի առաջ շարժում էր գնում, որ քաղաքական ուժերը քըխ են, քաղաքացիական ուժերը լավն են, պետք չի իրենք իրար հետ աշխատեն, մենք էդ պատը ջարդեցինք»:

Արամ Մանուկյանն ասաց, որ իհարկե, ինքը գոհ չի ընդդիմությունից. «Գոհ կլինեինք էն ժամանակ, եթե էս գողերին կարողանայինք փոխել նորմալ ընտրված մարդկանցով»:

Մեր հարցին՝ ընդդիմությունն ինքը վարկաբեկված չի՞՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մեր մասով ես չեմ ընդունում: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ այսօր ՀԱԿ-ի ռեյտինգը բավականաչափ բարձր է, մենք ոչ մեկին չենք խաբել, չենք քցել, չենք հիասթափեցրել: Մենք գոնե հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ երբեք մեր սկզբունքները չենք փոխել: Մեր թիմը շատ սուղ միջոցներով կարողանում է պահել իր կուսակցությունը եւ 2500 հոգի մեր խմբակցությունով հանձնաժողովի անդամների հայտ ենք ներկայացրել: Սա արդյո՞ւնք է, թե՞ ոչ, դրանք բոլորը մեր ակտիվիստներն են, նվիրյալ մարդիկ»:

Մեր հարցին՝ ասում եք չենք հիասթափեցրել, բայց ԲՀԿ-ի հետ «ֆլիրտից» հետո չկա՞ր հիասթափություն՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ կապված մենք արել ենք հնարավորինս առավելագույնը, որ այդ համագործակցությունը դառնար իշխանափոխություն: Մենք էդտեղ որեւէ սխալ թույլ չենք տվել»:

Մեր դիտարկմանը, որ պիտի ընդունեք, որ հիասթափություն կար, նաեւ դա եղավ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ չմասնակցեցիք՝ նա արձագանքեց. «Չէ, մենք կորուստ չենք ունեցել, մեր կորուստը երեւի մարդկային առումով արտագաղթի ընդհանուր հետեւանքներն են: Երկրից արտագաղթում են ավելի շատ աղքատները, գործ չունեցողները, ընդդիմադիրները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031