Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա Հայկ Բաբայանը դարձել է հրաձգության չեմպիոն

Հուլիս 19,2016 13:56

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» 6-րդ մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանը :
Մրցումներն անց էին կացվում 22 մարզաձևից: Հայ 15 մարզիկ մրցում էր 9 մարզաձևից:

Հրաձգությունից մասնակցող Հայկ Բաբայանը դարձել է չեմպիոն: Մեդալներ կան նաև այլ մարզաձևերից, սակայն միակ ոսկին հրաձգությունից է: Հայկ Բաբայանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Hayk Babayan (5)Օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում Հայկ Բաբայանը, խոցելով 620,3 միավոր, 1-ին հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել էին 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին՝ խոցելով 208,1 միավոր և պահպանել դիրքերը`ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ էին, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031