Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող մասնակցություն և օլիմպիական ոսկի. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը` Ռիո մեկնող օլիմպիականներին

Հուլիս 21,2016 17:56

Հաշված օրեր անց Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կմեկնարկեն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ:

Մրցատեղի մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Խաղերին մասնակցող մարզիկներին և մարզիչներին: Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Հարգելի մարզիկներ և մարզիչներ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում: Առաջին հերթին դուք ձեր երկրի և հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու և աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք շատ երկար ենք սպասել բաղձալի ոսկուն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, բարի ճանապարհ և Աստված ձեզ պահապան »:

Հանդիպման ընթացում հավաքականի մարզիչները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին` հայկական սպորտին աջակցելու և սատարելու համար: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց մինչ այս կատարած աշխատանքը և պատմեց Ռիոյում սպասվելիք իրադարձությունների մասին:

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բաղկացած է 72 անդամներից:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031