Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցները Արցախում

Հուլիս 27,2016 17:57

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության, Հունաստանի, Իրանի և Արցախի պարախմբերի և անհատ կատարողների համատեղ համերգը` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հասարակական, մշակութային գործիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:

Ելույթ ունեցան Թեհրանի «Զարթոնք» (գեղարվեստական ղեկավար՝ Լորետա Ավետիսյան), Հունաստանի «Ավետիս» (գեղարվեստական ղեկավար՝ Շուշանիկ Սեմերջյան), ՌԴ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վիրաբյան), Սոչիի «Լոո» (գեղարվեստական ղեկավար՝ Ենոք Բադալյան), Մայկոպ քաղաքի «Վարդանանք» և «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Սյուզաննա Բաբայան), և Դոնի Ռոստովի «Զվարթնոց» (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Գրիգորյան) պարախմբերը:

2

Իրենց կատարումներով փառատոնի մասնակիցներին և ներկաներին ողջունեցին Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, «Արցախ» ազգագրական և Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթների և «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին՝ արցախյան հողում փառատոնի մասնակիցներին հյուրընկալելու, ջերմ ընդունելության և համերգը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը փառատոնին ակտիվ մասնակցության համար Թեհրանի «Զարթոնք» պարախմբի և Արցախի պարի պետական համույթի կատարողներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրեր և հուշամեդալներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031