Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ Գյումրիում. (Տեսանյութ)

Օգոստոս 09,2016 19:00 Share

Խոշոր հրդեհ Գյումրիում: Այսօր ժամը 13-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Հակոբյան 6-րդ նրբանցքի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, այնուհետ միացել են ևս երեքը:

Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Թեև հրդեհը սկզբում բռնկվել էր տներից մեկի կտուրում, արդեն մեկ ժամ անց բռնկվել են նաև իրար կից ևս 4-5 տան կտուր: Դեպքի վայրում գտնվող մարտական հաշվարկները մի կողմից իրականացրել են հրդեհի հանգցման աշխատանքները, մյուս կողմից հրդեհը տարածվել է հարևան տների կտուրներ:

Մանրամասները` «Ցայգ»-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել