Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական մաղթանք Սոֆիայում` ի զորացումն և նշանավորումն ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձի

Սեպտեմբեր 21,2016 10:58

Սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, տեղի է ունեցել երեկոյան աղոթք և Հանրապետական մաղթանք ի զորացումն և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի:

axotq1

Հավարտ մաղթանքի, առաջնորդ Հայր Սուրբը շնորհավորելով ներկաներին` իր քարոզում անդրադարձել է ինչպես հոգևոր կյանքի, այնպես էլ տոնի կարևորությանն ու նվիրականությանը:

Երեկոյան աղոթերգությանն իրեն մասնակցությունն են բերել Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արմեն Սարգսյանը Տիկնոջ հետ, դեսպանատան ողջ անձնակազմը, Սոֆիայի հասարակական և բարեսիրական հաստատությունների պատասխանատուները, այլ հավատավոր հայորդիներ:

Լուսանկարները` Մարի Քանալյանի
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930