Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Հոկտեմբեր 13,2016 19:52

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:

Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը և նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին և կարևոր առաքելության իրականացման գործում:

Կցանկանայի Հայաստանի և անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31