Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբեր 13,2016 22:12

Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ոլորտում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի ապաստարան և սիրիացի փախստականների կացարան:

Փոխնախարարի հետ հանդիպմանը նախորդել էր պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի հետ, որի համակարգումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ կողմից:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն իր գոհունակությունը հայտնեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունը և առանց նախապայմանների հնարավորինս լայն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձավ այս ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր երկրի կողմից իրականացվող գործողությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31