Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովակիմյանը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորին ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Ապրիլ 04,2023 16:42

Ապրիլի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Խորհրդարանի չեխ պատգամավոր Տոմաշ Զդեխովսկիի հետ: Քննարկվեցին Չեխիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերը:

ՀՀ դեսպանը եվրապատգամավորին ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը: Կարևորվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը և ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը:

Պրահայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930