ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս:
Ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հետևյալ պայմաններով.
• Անվանական տարեկան տոկոսադրույք.
– Սկսած 18.5% -ից՝ ՀՀ դրամով վարկի դեպքում;
– Սկսած 13.5%-ից՝ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսների համար);
• Վարկի գումարը մինչև 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը;
• Վարկի առավելագույն գումարը՝ 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկերի հիմնական առավելություններն են.
• ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%;
• վարկը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում;
• վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր և սոցիալական քարտ;
• դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման հնարավորություն:
Վարկային վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել ոչ միայն Բանկի 65 մասնաճյուղերում, այլ նաև TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում և գործում են շուրջօրյա:
Կարդացեք նաև
Արտոնյալ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիան կգործի մինչև 30.12.2016թ.:
Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:


















































