Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

Հուլիս 30,2026 17:15 Share

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։ Պրոդուկտը համատեղում է մրցունակ եկամտաբերությունը, սպասարկման ճկուն պայմաններն ու ձևակերպման հնարավորությունը բջջային հավելվածի միջոցով կամ Բանկի մասնաճյուղերում։ 

ՀՀ դրամով «Կայուն» ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 10% (եկամտաբերություն՝ մինչև 9,97%)՝ 4 մլն ՀՀ դրամից սկսած 1 տարի ժամկետով միջոցները ներդնելու դեպքում։

4 մլն ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ձևակերպող հաճախորդների համար լրացուցիչ առավելություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պրիվիլեգիա» անհատական փաթեթին միանալու հնարավորությունը։ Փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել ընդլայնված ծառայություններից և արտոնություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և անհատականացված սպասարկում ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա ընտանիքի մեկ անդամի համար։

««Կայուն» ավանդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր հաճախորդների շրջանում։ 2026թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ավանդի պորտֆելն աճել է 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ձևակերպված ավանդների քանակն ավելացել է 20%-ով։ Պրոդուկտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն մրցունակ տոկոսադրույքով, այլև հաճախորդների սպասարկման համակարգի շարունակական զարգացմամբ։ Ավանդի ձևակերպման դեպքում հաճախորդները ստանում են հատուկ պայմաններով սպասարկվելու հնարավորություն «Պրիվիլեգիա» գոտիներում, որոնց ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ երկրում։ Բացի այդ, ավանդը հնարավոր է արագ և հարմար ձևակերպել հեռավար եղանակով՝ նոր բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպես նպաստել է ավանդների ծավալի աճին»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ավանդի ժամկետի ավարտին, ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացմամբ։ Միջոցների տեղաբաշխումը հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով և եվրոյով։

«Կայուն» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։  Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել