Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Բնական է, որ ռուսերենը պիտի որոշակի տեղ ունենա մեր համակարգում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 23,2016 11:22

Առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ՝ ավելի բարձր կարգավիճակ։ Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրության։

Իհարկե, խոսվում է այլ օտար լեզուների դեպքում եւս նման քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտության ու մտադրության մասին, բայց դա առայժմ հետագայի հարց է։ Այս մասին պարզ դարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ զրույցում։

– Իսկ հնարավո՞ր է մեկ էլ պարզվի. որ ռուսերենը գերակշռում է այլ լեզուների մեջ։

– Տեսեք ինչ է խնդիրը, ռուսերենի դաշտը ավելի բարենպաստ է, որովհետեւ մեր ժողովուրդը իր մտածողությամբ, հետխորհրդային համակարգով ռուսերենն ավելի հեշտ է ընկալում, քան անգլերենը, եւ եթե մենք կարողանանք դպրոցներում ունենալ ասենք անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի նույն չափով տարածվածություն, ինչքան ռուսերենի, շատ հիանալի կլինի։ Բայց, ցավոք սրտի, մենք այդ մասնագիտական դաշտը, գրականության առկայությունը, մենթալիտետի պահը չունենք։

Դուք հաշվի առեք՝ ինչ բնակչություն է ապրում Ռուսաստանում, մեզ ռուսական հեռուստածրագրերը ավելի մատչելի են, այսինքն՝ ռուսերենի ավելի մեծ տարածվածություն կա, եւ մենք նաեւ ռուսերենի կարիքը ունենք, որովհետեւ մենք գտնվում ենք մեկ եվրասիական տարածաշրջանում, որտեղ միջհաղորդակցային լեզուն ռուսերենն է։ Այսինքն՝ մեր պաշտոնական գրագրության մեջ դա մեծ ծավալ ունի։ Բնական է, որ ռուսերենը պիտի որոշակի տեղ ունենա մեր համակարգում։

– Ստացվում է՝ ռուսերենի հետ կապված այս նախաձեռնությունը Ռուսաստանից է գալիս ու ինչ-որ տեղ էլ դա պարտադրանք է:

– Ոչ, առաջին անգամ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը իմ ժամանակ է եղել։ 1998 թվականին ենք ընդունել։ Դա մեզ անհրաժեշտ է։ Այսինքն՝ օտար լեզուների

իմացությունը անհրաժեշտ է հայ ժողովրդին, եթե ինքն ուզում է Հայաստանը չդիտել ընդամենը որպես կցորդ երկիր, այլ ուզում է դիտել իբրեւ գիտակրթական տարածք։ Չի կարող փոքր ժողովուրդը միայն իր մայր լեզվով մտնել մեծ խնդիրների լուծման բեռի տակ։ Բայց Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ այն ձեռքբերումները, որը մենք ունենք, հայոց լեզվի պահպանման իմաստով ե՛ւ օրենսդրական, ե՛ւ առարկայական, իսկապես անձեռնմխելի են։ Այսինքն՝ երկու հարթություն իրար

հետ չի կարելի խառնել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930