Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հորդոր վարորդներին. Երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Դեկտեմբեր 14,2016 19:44 Share

Հորդոր վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր:

Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել