Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը իշխանական դաշտում կլինի մեկ պարագայում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 16:42

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար պետք է կիրառել 1990-ականների ընտրությունների մոդելը`դաշտը սեւի ու սպիտակի բաժանելով: Aravot.am-ի հարցին`քանի որ այդ մոտեցումն են նախընտրում եւ լայն կոնսոլիդացիայի կողմնակից են, հնարավո՞ր է համագործակցությունը ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի հետ, մանավանդ, այդ մոդելը Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց կիրառել 2008-ին, այժմ էլ կարծես դրա կողմնակիցն է: Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, ովքեր դնում են Հայաստանում խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու տարբերակը:

Ի դեպ, մեկ այլ հարցի ի պատասխան, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Ծանոթացել եմ ՀՀ առաջին նախագահի ելույթին, նրա տեսակետներին, որ առաջ են քաշվել 97-98 թթ-ին, հարգանքով եմ վերաբերվում, սակայն ունեմ այլ տեսակետ եւ հենց դրա պատճառով ես աջակցել եմ Վազգեն Սարգսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իմ տեսակետները ԼՂՀ հակամարտության վերաբերյալ տարբեր են»:

Իր կարծիքով, ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը «նեղացրել» է համագործակցության շրջանակները. «Նրանք իրենց քայլերը պատկերացնում են որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշումների շրջանակներում: Մեր կուսակցության ծրագրում ամրագրված է, որ մենք բացառում ենք որեւէ արտաքին քաղաքական կողմնորոշում, դա վիրավորական է հայ ժողովրդի համար»:

Հարցին`հաշվի առնելով, որ նախորդ անգամ ինքն ընդդիմությունից անցավ իշխանություն, հնարավո՞ր է այս խորհրդարանական ընտրություններից հետո նորից լինի իշխանական դաշտում, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»: Ասաց, որ կլինեն իշխանական դաշտում միայն այն դեպքում, երբ ժողովուրդը իրենց կտա ձայների մեծամասնությունը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031