Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Չարենցի փողոցում բախվել են Mazda-ն, Hyundai-ն և Volkswagen-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Հունվար 09,2017 11:03

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Չարենցի 167 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարա Տալյան 31/1 տան բնակիչ, 29-ամյա Վահագ Գևորգյանի վարած Mazda մակնիշի 35 QՏ 974 համարանիշի, Երևան քաղաքի Ավանեսովի փակուղի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկ Ռուշյանյանի վարած Volkswagen 10 XX 021 համարանիշի և Երևան քաղաքի Գայի 7 շենքի բնակիչ, 57-ամյա Գասպար Բախշյանի վարած Hyundai մակնիշի 34 NԼ 036 համարանիշի ավտոեմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Վ. Գևորգյանը և Հ. Ռուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031