Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը

Հունվար 13,2017 16:34

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին:
Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք ոչ միայն ավելացնում ենք մեր քաշը, այլև մի շարք հիվանդագին վիճակների զարգացման համար ռիսկեր նախապատրաստում:

Պասիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների և հանքանյութերի յուրացումը, ի հայտ է գալիս աննախադեպ հոգնածություն, տրամադրության և աշխատունակության անկում:
Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը՝ կանխելու հիվանդացությունը, վերականգնելու և սահմանելու առողջ կենսակերպ:

Այսպես`

• առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս առաջարկվում է 10-15 րոպե քայլել,
• բարձրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն,
• գրասենյակում հաճախ քայլել, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ՝ հատկապես, եթե նստակյաց աշխատանքի եք,
• ժամանակն է նախընտրել տաք ապուրները՝ ընդեղենով տաք ուտեստները ոչ միայն հաճելի են ձմռանը, այլև քիչ կալորիականություն ունեն,
• պետք է հաճախ օգտագործել չրեղեն և դրանցից պատրաստված տաք կոմպոտներ,
• վաղ առավոտյան և երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը՝ աշխատասենյակներն ու բնակարանը, չէ՞ որ դանդաղած նյութափոխանակությունը հնարավորություն է ստեղծում հատկապես օդակաթիլային հիվանդությունների զարգացման համար:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031