Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մառախուղ

Հունվար 20,2017 20:44

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի ՍոթքՔարվաճառ հատվածի 26-35-րդ կմերը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-4 ավտոճանապարհի ԴիլիջանԻջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի ՆոյեմբերյանՋուջևան հատվածում տեղտեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի ԵղեգնաձորԱրենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:

Լոռու մարզում՝ բացի Թումանյանի տարածաշրջանից, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031