Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը

Հունվար 21,2017 16:03

Հունվարի 21-ին, ժամը 14-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները շուրջ 40 րոպե փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Դրա հետեւանքով  ավտոմեքենաների,այդ թվում՝ «ֆուռերի» կուտակում է եղել:  Միջպետական ավտոճանապարհը փակելու  պատճառն այն է, որ բաղանիսցի երկվորյակ եղբայրներ Նաիրի, Նարեկ Բեգլարյանները եւ Սերյոժա Հովակիմյանը ցանկացել են ժամկետային զինվորական ծառայության մեկնել հայրենի գյուղից, սահմանից, մանավանդ, որ Նաիրի եւ Նարեկ եղբայրների ավագ եղբայրը նոր է  ժամկետային զինծառայությունից վերադարձել Արցախից:

Նշենք, որ հունվարի լույս 21-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա:  Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ  բաղանիսցի զինակոչիկները Նոյեմբերյան քաղաք չներկայանալով՝  ծառայությունից խուսափել են եւ նրանց  անունները հանել են այսօր զինծառայության մեկնողների ցուցակից: Իրավիճակը շտկելու համար  Բաղանիս է եկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ժամը 14.40-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհը բացվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031