Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկել է ինտերակտիվ տեսաֆիլմ, որ արտացոլում է հանուն կրթության սիրիացի երեխաների պայքարը

Հունվար 23,2017 12:01

«ImagineaSchool» տեսաֆիլմն ու լուսանկարները լույս են տեսել Սիրիայի համար մարդասիրական օգնության քննարկումներին ընդառաջ

23 հունվարի, 2017թ., Բեյրութ: Լիբանանում որպես փախստական հանգրվանած դպրոցահասակ երեխաների կյանքին է անդրադառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հեռարձակված նոր ինտերակտիվ վավերագրական կինոնկարը: «ImagineaSchool» –ն ականատեսի աչքով է ներկայացնում  այն մարտահրավերները, որոնց առջև կանգնում են Սիրիացի երեխաները  կրթություն ստանալու համար իրենց պայքարում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է 19  երեխաների պատմություններ, որոնք համընկնում են հունվարի 23 – 24-ին  Հելսինկիում տեղի ունեցող Սիրիայի մարդասիրական իրավիճակի հարցերով խորհրդաժողովի սկզբին` նպատակ ունենալով կենդանի օրինակներով ներկայացնել այն մարտահրավերները, որոնք քննարկվում են խորհրդաժողովի ընթացքում:

Լիբանանում Սիրիացի դպրոցահասակ երեխաների գրեթե կեսը, այն է՝ 187.000 երեխա, դպրոց չի հաճախում: Այդ երկիրն աշխարհում մեկ շնչի հաշվով  ամենաշատ փախստականներին է հյուրընկալում: Կրթություն ստանալու փոխարեն հազարավոր սիրիացի երեխաներ,իսկ նրանց մեջ ամենափոքրերը վեց տարեկան հասակից, աշխատում են գյուղատնտեսության բնագավառում, գործարաններում, շինարարության ոլորտում և փողոցներում:

ՅՈՒՆԻՍԵֆ-ն ու Լիբանանի կառավարությունը շուրջ 150.000 փախստական երեխաների հնարավորություն է ընձեռել հանրային դպրոց հաճախել: Որակյալ կրթությունն ավելի շատ երեխաների հասանելի դարձնելու նպատակով` ՅՈՒՆԻՍԵֆ-ը կոչ է արել 2017թ.-ին 240 մլն ԱՄՆ դոլար ներդնել Լիբանանում կրթական ծրագրեր իրականացնելու համար:

«Աղքատությունը, սոցիալական անտեսումը, անապահով վիճակը և լեզվական խոչընդոտները հնարավորություն չեն տալիս սիրիացի երեխաներին կրթություն ստանալ` մի ամբողջ սերունդ թողնելով անապահով վիճակում, անբարենպաստ պայմաններում և չքավոր, ինչպես նաև՝  երեխաներին որպես մանկական աշխատուժ օգտագործվելու և վաղ ամուսնությունների դրդելով», – նշել է  Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Չափյուիսաթը (Tanya Chapuisat):

«Կառավարության, դոնորների և գործընկերների հետ աշխատելով` մենք կարողացել ենք Լիբանանում բնակվող սիրիացի փախստական երեխաների գրեթե կեսին դպրոց ուղարկել. հիմա ժամանակն է հնարավորություն ընձեռել մնացած կեսին որակյալ կրթություն ստանալու», – նշել է Չափյուիսաթը:

2016թ.-ին նկարահանված ինտերակտիվ վավերագրական կինոնկարը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վինիյետ Ինտերակտիվի մրցանակակիր սցենարիստների թիմի կողմից: Լուսանկարների հեղինակն է World Press Photo-ի հաղթող Ալեսիո Ռոմենզին (Alessio Romenzi):

«Երբ լսում էի երեխաներին և հասկանում, թե ինչ դեր ունի կրթությունը իրենց վիճակի հաղթահարման համար պայքարում` սիրտս կտոր-կտոր էր լինում: Նկարներում, աշխատել եմ ցույց տալ, թե ինչ մեծ դեր ունի դպրոց գնալը նրանց համար` հուսալով, որ իմ աշխատանքը հնարավորություն կտա, որ պարզունակ մի երազանք ի կատար ածվի»:

Ֆիլմի վերնագիրը` #ImagineaSchool, հորինել են 10 տարեկան Ասիան և 13 տարեկան Դիանան, ովքեր և նկարահանվել են ֆիլմում. նրանք երբևէ դպրոց չեն հաճախել: «Ինձ թվում է, որ դպրոցը շատ գեղեցիկ է. պատերին փակցված են նկարներ, որ նկարել են տղաներն ու աղջիկները»,- ասում էր նա:

Աշխարհում մարդասիրական օգնության բնագավառում կրթությունը շարունակում է մնալ ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին մարդասիրական գործակալությունները ստացել են իրենց կրթական ֆինանսավորման կարիքների միայն 31տոկոսը, ինչը 66 տոկոսով պակաս է նախորդ տասնամյակի համեմատ:

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար տարատեսակ միջամտություններն ու հետագայում ապահովելու երկարատև զարգացումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031