ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 4, 2026 թվական. Օգոստոսի 4-ին LCOY 26-ի կազմկոմիտեն հրապարակել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որը կներդրվի COP31-ին ընդառաջ Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում և կներկայացվի նաև միջազգային հարթակներում, այդ թվում Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ին։
Հայտարարությունը մշակվել է հունիս-հուլիս ամիսներին և քննարկվել է 100-ից ավելի դեռահասների և երիտասարդների հետ ՀՀ տարբեր մարզերում, իսկ հուլիսի 30-31-ին կայացած LCOY26-ի ընթացքում ամփոփվել։ Փաստաթուղթն ընդունվել է միջոցառման ավարտին ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող ավելի քան 100 մասնակցի կողմից։
Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը ունի 5 գլուխ՝
- Կլիմա և բազմազանություն
- Արդար անցում և կանաչ տնտեսություն
- Կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն
- Պարենային անվտանգություն և կայուն գյուղատնտեսություն
- Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների ներառում
Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների գծով ազգային մակարդակում ներկայացված պահանջներն են՝
Կարդացեք նաև
- Շրջակա միջավայրի նախարարության կազմում ինստիտուցիոնալացնել մշտական գործող, լավ ֆինանսավորվող կլիմայական հարցերով երիտասարդական խորհուրդ՝ երկարաժամկետ կլիմայական ռազմավարությունների նկատմամբ վետոյի կամ պարտադիր վերանայման իրավունքով:
- Ճանաչել և ազգային սահմանադրության կամ հիմնական բնապահպանական շրջանակների մեջ օրենքով ամրագրել մաքուր, առողջ և կայուն կլիմա ունենալու երեխաների ու երիտասարդների իրավունքը:
- Ապահովել, որ կլիմայական խոցելիության բոլոր ազգային գնահատականները հատուկ վերլուծեն և արձագանքեն երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա կլիմայի փոփոխության ունեցած ֆիզիկական և հոգեբանական յուրահատուկ ազդեցություններին:
- Ստեղծել բնապահպանական հարկերից ձևավորվող ներպետական կլիմայական-երիտասարդական ֆոնդ, որը կտրամադրվի կլիմայական կրթությանն ու կլիմայի փոփոխության վնասների հաղթահարմանը, որոնք երեխաների, դեռահասների և երիտասարդների մասին են։
Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ:
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան


















































