Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի վրա

Հունվար 25,2017 20:12

Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից  կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ:

Գյուղի ներքեւի թաղամասում գնդակի պայթյունի ուժեղ ձայն է լսվել, տների պատուհանների ապակիները դղրդացել են: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ եղել է կարճ կրակահերթ, վնասներ չկան:

Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները, գնդակոծությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բաղանիս- Ոսկեպար հատվածն անցել են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031