Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմի գլխավոր կազմակերպիչները մնացել են անպատիժ

Փետրվար 03,2017 15:00

Սումգայիթի ցեղասպանության շուրջ

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար «Սումգայիթը» կմնա ամենաողբալի եւ ամենասարսափելի իրադարձության օրինակ: «Սումգայիթը» արդարացնելու, նույնիսկ գովաբանելու ստորության են դիմել հայտնի հայատյացներ՝ Զիա Բունյաթովից սկսած մինչեւ Արիֆ Յունուսովը: Բանը հասել է նրան, որ նրանք անամոթաբար գրել են. Սումգայիթում հայերը իրենք են իրենց ցեղասպանության ենթարկել: «Սումգայիթի» շուրջ պատմություններ են հորինվել, թե իբրեւ այն կազմակերպել են Հայաստանից փախած ազերիները: Որպես օրինակ մատնացույց են անում Կապանից հեռացած թուրքերին: Դրանում նույնիսկ ներգրավում են այլ ազգի հեղինակների, օրինակ՝ անգլախոս, ներկայումս ԱՄՆ-ի բնակիչ Թոմաս դե Վաալին, որն իր «Սեւ այգի» գրքի երկու հրատարակություններում այլագունել է պատմական իրադարձությունները: Զարմանալի է, որ Երեւանում այդ գրքի շնորհանդեսի ժամանակ մի խումբ մտավորականներ ոգեւորված ծափահարում էին…

Չենք ժխտում, որ 1987թ. վերջին եւ 1988թ. սկզբին թուրքեր են հեռացել Հայաստանից, այդ թվում՝ նաեւ Կապանից: Նրանց մի մասը Բաքվում իջեւանում են իրենց հարազատների տներում, իսկ ոմանց էլ տեղավորում են Սումգայիթ քաղաքի մերձակայքում գտնվող Ֆաթմայ, Սարայ եւ այլ բնակավայրերում: 1988թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած Կապանի կուսշրջկոմի 44-րդ կոնֆերանսի հաշվետվության մեջ ընթերցում ենք, որ վերջին երեք տարում շրջանից իրենց բնակարանները վաճառել կամ փոխանակել են 585 ազերի ընտանիք՝ 2250 բնակիչով եւ տեղափոխվել հարեւան հանրապետություն: Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանից Կապանի շրջան են եկել 4000 հայ, որոնց մեծամասնությունը բռնության ենթարկվածներ էին: Այդ օրերին, ինչպես գրել է շրջանային «Ղափան» թերթը, թուրք բնակիչների մեջ խուճապ էին առաջացնում հենց իրենց հայրենակիցները: Թերթը հաղորդել է, որ «Այդ անցանկալի իրարանցման պատճառը… եղել են առանձին անձանց անպատասխանատու, անբարոյական արտահայտությունները» («Ղափան», 01.03.1988):

Բագրատ Ուլուբաբյանը հետագայում գրել է, որ «փախստականները ինչպես հանկարծակի երեւացին, այնպես էլ հանկարծակի անհետացան Սումգայիթից»: Ի դեպ, Սումգայիթի գործի հետ կապված՝ Կապանում ստեղծվել էր հանձնաժողով՝ գեներալ Վ. Ի. Դրեեւի նախագահությամբ, որի «հաշվետվության մեջ միանշանակ ժխտվում է Կապանում ազգային հողի վրա տեղի ունեցած որեւէ դեպք» (Բ. Ուլուբաբյան, Արցախյան պայքարի տարեգրություն, Ե., 1997թ. էջ 35): Իսկ լրագրող Վլադիմիր Գրիգորյանը գրել է, որ Ադրբեջանում սուտ-սուտ լուրեր էին տարածվում Կապանից եկած «փախստականների» մասին: Այդ լուրերը հասել էին Սումգայիթի հրապարակ, որտեղ ինչ-որ մեկը գոռում էր «հայ մարդասպանների մասին, թե ինչ են արել իր ընտանիքին: Իսկ երբ իրավասու մարմինները զբաղվում են «տուժածով», պարզվում է, որ նա երբեք էլ Կապանի խաղաղ բնակիչ չէր, ինչպես իրեն ներկայացրել էր, այլ եղել է դատված, կրկնահանցագործ, պորտաբույծ, չուներ ոչ մշտական բնակավայր եւ ոչ էլ ընտանիք: (թՐՌչՏՐÿվ Թ. ԸՐՎպվՌÿ 1988-1989, ժՐ., 1999, ր. 86):

Կապանում, ինչպես երեւում է արխիվային նյութերից, ոմն «առաջնորդ» Ի. Մամեդովը (հետո սպանվել է Բաքվում) «ուղղություն էր տալիս» ազգակիցներին, «Իկարուս» ավտոբուսներ էր վարձում, կանանց ու երեխաներին խցկում այնտեղ ու Բաքու ուղարկում, իսկ ոմանց էլ ուղարկում էր գնացքով: Կապանից հեռացող թուրքերը պատճառաբանում էին, թե գնում են Ապշերոն՝ տուն կառուցելու համար հողամաս եւ վարկ ստանալու: Այդ պատճառաբանությամբ էլ 1988թ. հունվարի 12-ից մինչեւ փետրվարի վերջը Կապանից Բաքու են մեկնել ավելի քան 500 հոգի:

Այդ ժամանակ Կապանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը 1990թ. հունվարի սկզբին պատասխանելով «ԽՏՎՎցվՌրՑ» թերթի թղթակցի հարցին, այսպես է բացատրել Կապանից ադրբեջանցիների հեռանալու հիմնական պատճառը. 1987թ. դեկտեմբերին Ադրբեջանի ղեկավարությունը մտադրվել էր Ապշերոնի շրջանի չօգտագործված հողատարածությունները, որոնք ընկած էին Բաքվի եւ Սումգայիթի միջեւ, բաժանել եւ դրանք օգտագործել արդյունաբերական ձեռնարկություններ ու բանջարաբուծական կոոպերատիվներ հիմնելու համար: Այդ հարցը քննարկվել է հանրապետության կուստնտեսավարների ժողովում: Եվ չնայած ժողովն այդ մասին վերջնական որոշում չէր ընդունել, սակայն Ապշերոնի կուսշրջկոմի առաջին քարտուղար Զ. Մամեդովը որոշում է շրջանը փրկել լուծարումից: Թույլատրում է այդ չօգտագործված հողերում ստեղծել պետտնտեսություններ եւ կառուցել անհատական տներ: 1988թ. հունվարի սկզբին այդ մասին հայտարարություն է երեւում մամուլում, որտեղ ասված էր, որ այդ հողերի վրա բնակարան կառուցողները կստանան 40 հազար ռուբլի վարկ: Այդ մասին իմանալով Հայաստանում ապրող ադրբեջանցիները, նրանցից ոմանք շտապում են այնտեղ: Հենց այդ նպատակով էլ հունվարի սկզբի օրերին Կապանից մեկնում են 100 հոգի:
Որ այդ ժամանակ Հայաստանից, այդ թվում նաեւ Կապանից, հեռացած ադրբեջանցիները կապ չեն ունեցել Սումգայիթի իրադարձությունների հետ, այդ մասին նույնիսկ վկայել է ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսեւը «ըՈՍՌվրՍՌռ ՐՈոՏփՌռ» թերթի թղթակցին տված պատասխանում, որ ինքը ոչ մի կապ չի տեսնում Կապան-Սումգայիթ թնջուկի միջեւ (12.03-19.08.1988):

Այսպիսով եզրակացնենք.

ա) Հայաստանից, որի մասին Ադրբեջանում այդքան աղմուկ է բարձրացել, հեռացած ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից ոչ մի ուժ ու բռնություն չի գործադրվել:

բ) Հայաստանից, մանավանդ Կապանից, հեռացած ադրբեջանցիները կապ չեն ունեցել Սումգայիթում իրագործված ցեղասպանության հետ: Դրա իրականացնողները հանդիսացել են նախօրոք նախապատրաստված հանցագործներ, որոնց գլխավորել են կուսակցական եւ պետական մարմինները:

գ) Խորհրդային Միության ղեկավարության անտարբեր եւ հանցագործ քաղաքականության հետեւանքով մինչեւ վերջ չի բացահայտվել ճշմարտությունը, որի հետեւանքով Սումգայիթյան վանդալիզմի գլխավոր կազմակերպիչները մնացել են անպատիժ:

 

ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728