Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում դպրոցի տնօրեն ընտրելու խաղերը շարունակվում են

Փետրվար 03,2017 18:12

Փետրվարի 3-ին Իջեւանի ավագ դպրոցում պետք է կայանար տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Թեկնածուները երկուսն են` ավագ դպրոցի նախկին տնօրեն Արմեն Խոջայանը եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե  Էդիլյանը:

Իջեւանի ավագ դպրոցից տեղեկացանք, որ մրցույթը չի կայացել, քվորում չի ապահովվել, չեն ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հասմիկ Ասիրյանը, Իջեւանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Մարիաննա Մարդանյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակից Էմմա Պետրոսյանը:

Վերջին երկուսը մրցութային հանձնաժողովում կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներն են: Աշխատանքային 5 օրվա ընթացքում նորից պետք է մրցույթ կայանա: Սպասվում է, որ կրկին քվորում չի ապահովվելու:

Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը նույն պատճառով չի կայացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728