Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ

Փետրվար 13,2017 14:25

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ծրագրերին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ դեռևս կան անելիքներ, ինչի մասին վկայում են նաև վարչական շրջանների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի տարեկան հաշվետվությունները:

«Վերջին տարիներին մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, սակայն պետք է նաև արձանագրենք, որ համաչափ զարգացման մեր տեսլականը դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Ըստ այդմ, տեղերում պետք է ավելի հետևողական լինեք ու չբավարարվեք ձեռքբերումներով և ցուցաբերեք նախաձեռնողականություն՝ մեր քառամյա ծրագրով ամրագրված համաչափ զարգացման տեսլականը լիարժեք կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր վարչական շրջանի զարգացման այս տարվա առաջնահերթությունները նախանշելիս նկատի ունեցեք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունները և համապատասխան ծրագրերն ու առաջարկները ներկայացրեք նաև աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախապատրաստվել և քաղաքապետի  հաստատմանն են  ներկայացվել ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների հետ Երևան քաղաքի 2017թ. համագործակցության ծրագրերը։

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728