Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է  մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված  ստուգայցերի առաջին փուլը

Փետրվար 13,2017 14:52

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ   քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել է մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը: Արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել անակնկալ ստուգայցերը՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո:

Զեկուցվել է,  որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 76 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ նախորդ շաբաթ վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը:

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 6 դեպքի մասով: Շարունակվում է նաև հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության:  Հանձնարարվել է նշված ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728