Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄՕՆ-ի վետերանների միությունը միանում է Ծառուկյան դաշինքին

Փետրվար 14,2017 17:17

Սույն թվականի փետրվարի 14-ին Երեւանի Մոսկովյան 5 հասցեում տեղի ունեցավ ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում սույն թվականի ապրիլին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցն էր:

Մենք որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ չենք կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, քանի որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման ելքով է պայմանավորված Հայաստանի ապագան, նրա զբաղեցրած տեղն ու դիրքը առաջադեմ երկրների շարքում:

Ուսումնասիրելով քաղաքական դաշտը ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքներին՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևական քննարկումից հետո եկավ հետեւյալ եզրակացության. միակ ուժը, որը կարող է եւ ունի միջազգային ճանաչում հզոր պետությունների կողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանր վիճակից և ունի մեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է:

ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը ելնելով վերոգրյալից՝ միաձայն որոշեց սատար կանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին, միեւնույն ժամանակ մի քանի ընտրատարածքներում ներկայացնելով ՕՄՕՆ-ական թեկնածուներ:

 

 

ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728