Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանն ու ‪‎Մոգերինին անդրադարձել են ՀՀ նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին

Փետրվար 20,2017 21:44

Փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձան առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728