Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 2-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Razm.info

Մարտ 02,2017 22:22

Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu):  Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։

Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցից։

Դատելով հրապարակված տեղեկություններից՝ միջադեպը գրանցվել է այսօր՝ մարտի 2-ին։ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031