Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Գերագույն դատարանն օրինական է ճանաչել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մարտ 28,2017 18:33 Share

Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանն օրինական է ճանաչել պատժամիջոցները, որոնք Եվրոպայի Խորհուրդը սահմանել էր մի շարք ռուսական ընկերությունների դեմ Ղրիմի բռնակցումից հետո:

Այսպիսով, ԵՄ Գերագույն դատարանը չի բավարարել «Ռոսնեֆտ»-ի հայցը, որը պնդմամբ պատժամիջոցների սահմանումը հակասում է ԵՄ-ի ներքին օրենքներին:

Նշենք, որ Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը և գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում է սահմանափակիչ միջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել