Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սելֆին թերարժեքության բարդույթի արտահայտությո՞ւն է

Մարտ 30,2017 13:00

Հետաքրքիր փաստեր եւ հոգեբանի մեկնաբանությունը

Կարծիք կա, որ սելֆի անելը հոգեկան շեղվածության արտահայտություն է: Մենք էլ փորձել ենք պարզել, թե որ դեպքերում է սելֆին համարվում ոչ նորմալ: Այսօր գրեթե յուրաքանչյուրը սելֆի է անում, եւ այդ գործողությունը կատարում են մեքենայաբար, անգամ չհաշվելով, թե քանի նկար ստացվեց: Ամեն րոպե համացանցում սելֆի հեշթեգով այնքան նկար է հայտնվում, որքան որ չի նկարվել մարդկությունն ամբողջ 19-րդ դարի ընթացքում: Մարդիկ սելֆիներ են կատարում ամենաանհավանական վայրերից՝ երկնաքերերի տանիքներից, ուղղաթիռներից թռչելիս, պարաշյուտով իջնելիս, սակայն այդ սելֆիներից շատերը դառնում են վերջինն իրենց կյանքում: Ցավոք, սելֆիներ անելու ընթացքում մահացողների թիվն այսօր աճում է ամբողջ աշխարհում: Այդ պատճառով որոշ երկրներ ձեռնարկում են համապատասխան միջոցներ. օրինակ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցներում հատուկ նոթատետրեր է բաժանել աշակերտներին, որտեղ պատմվում է անվտանգ սելֆի անելու կանոնների մասին: Հոգեբան Սաթեն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սելֆի անելն անմիջականորեն կապվում է ինքնագնահատականի հետ:


«Սելֆի անելը հիվանդություն է համարվում միայն այն դեպքում, երբ մարդը կախում ունի տվյալ զբաղմունքից, այն դարձել է իր կյանքի նպատակը, մոլուցքը։ Այն արդեն կոչվում է սելֆիամոլություն։ Հատկանշական է այն, որ տվյալ մարդկանց համար սելֆին ոչ մի արժեք չի ունենում եւ ոչ մի ներքին բավականություն չի պատճառում, եթե նկարների տակ հավանումներ եւ մեկնաբանություններ չեն հավաքում։ Եթե մարդն անում է օրվա ընթացքում 1-2 սելֆի, այն համարվում է նորմալ, հատկապես նորման ընդգծվում է այն ժամանակ, երբ սելֆի անողն ուշադրություն չի դարձնում լայքերի եւ մեկնաբանությունների քանակին։ Սելֆին հիմնականում կապվում է թերարժեքության բարդույթի հետ, քանզի մարդը վիրտուալ հարթակում փորձում է հաղթահարել այն բարդույթները, որոնք իրական կյանքում իր համար խնդիր են»,- ասաց Սաթեն Գրիգորյանը:


Ի դեպ, սելֆի անելու մոլուցքով տառապում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները: 2011թ.-ին բրիտանացի լուսանկարիչ Դեվիդ Սլեյթերը ջունգլիներ այցելության ընթացքում պատրաստվում էր կատարել կենդանիների լուսանկարներ, երբ՝ ի զարմանս լուսանկարչի, մի քանի կապիկներ սելֆի արեցին: Վերջերս էլ ԱՄՆ -ի Տեխաս նահանգում հայրը սելֆիի ձողի միջոցով կարողացել էր փրկել աղջկան, որը խեղդվում էր գետում՝ միաժամանակ լուսանկարելով դա:

Մի բան հստակ է՝ սելֆի անելու պահանջարկն այսօր այնքան է աճել, որ իտալական մի ընկերություն հաջորդ տարվա սկզբին մտադիր է թողարկել առաջին սելֆի անօդաչու թռչող սարքը:
Պատրաստեց
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ»

29,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031