Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Ապրիլ 03,2017 07:40

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1-ին կարգի հաշմանդամ 47-ամյա Հարություն Պողոսյանն արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է:

Ինչպես մեզ տեղեկացրին դատապարտյալի հարազատները՝ պատճառը այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ ՔԿՀ-ի վարչակազմը մերժում է նրան պայմանական վաղաժամկետ ազատել:

Նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը խոստացել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կհետազոտեն Հարություն Պողոսյանին ու կներկայացնեն վաղաժամկետ ազատման, սակայն հացադուլավորը չի հավատում համակարգին:

Հարություն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

Դավիթ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930