Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 11-ի տվյալներով, խորհրդարան են անցել «Ելքը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը

Ապրիլ 03,2017 11:51

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ:

«Ելք» կուսակցությունների դաշինքի օգտին գրանցվել է  121652 ձայն, 7,78%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին՝ 14690 ձայն, 0,94 %,, «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 58139 ձայն, 3,72%, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 428120 ձայն, 27,37 %, «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի օգտին՝ 25863 ձայն, 1,65%, Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ 768945 ձայն 49,15%, Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ 11707 ձայն, 0,75%, «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինքին՝ 32423 ձայն 2,7%,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության՝ 102938 ձայն 6,58%:

Ըստ ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյանի, չորս տեղամասերից տվյալներ չեն ստացվել, դրանք կստացվեն առաջիկայում, իսկ հաջորդ նախնական տվյալները ԿԸՀ-ն կներկայացնի 12:00-ին:
Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930