Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամաս նեղացել էր, հետս մի շաբաթ չէր խոսում», պատմում է ապրիլյան օրերի կամավորականը

Ապրիլ 04,2017 19:25

Քիչ առաջ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի երիտասարդ անդամները սկսեցին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանց երթն ընթանում է հայրենասիրական երգերով ու դրոշներով:

Ակումբի ղեկավար Մհեր Օթարյանի խոսքով, մեկ տարի առաջ հենց այսօրվանից ԵՊՀ-ում սկսվել էր ուսանողների կամավորագրումը. «Անցել է մեկ տարի, մենք այս երթով ցանկանում ենք ասել, որ չենք մոռացել ապրիլյան հերոսներին, մենք չենք մոռանում ոչինչ ու ոչ մեկի»:

Նրա խոսքով, ԵՊՀ-ից կամավորագրվեց քսանհինգ ուսանող ու մեկնեց ռազմաճակատ, նրանց մեջ էր նաեւ ինքը: Մեր հարցին՝ ինչ զգացողություններով գնացիք ու ինչ զգացողություններով վերադարձաք, նա դժվարացավ պատասխանել. «Չեմ կարողանում բառերով բացատրել, ուղղակի ինքնաբուխ, սրտաբուխ, ցանկություն եղավ, գնացինք»:

Ռազմաճակատ գնալիս իրեն միակ հուզող հանգամանքը ծնողներն էին, ընտանիքը. «Մամաս նեղացել էր, հետս մի շաբաթ չէր խոսում, ասում էր՝եթե գնաս, չեմ խոսելու հետդ, դա էր ինձ միակ անհանգստացնող բանը, ամեն անգամ, երբ ծնողներիցս մեկի հետ խոսում էի, ինձ համար շատ ծանր էր»:

Մհեր Օթարյանի խոսքով, իր հետ մեկնած բոլոր համալսարանականները ողջ ու առողջ՝ առանց կորուստների, վերադարձան. «Մենք չհասցրինք մասնակցել մարտական գործողություններին, մենք եղել ենք պահեստազորայինի կարգավիճակում, բայց ցանկությունը մեծ էր մասնակցել մարտական գործողություններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930