Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնիա Թաշչյան. «Ամենահամեղը հոգևոր սնունդն է»

Ապրիլ 14,2017 17:30

Ապրիլի 14-ին «Հենարան» ակումբում Զատկի և ծիսական կերակուրների մասին խոսեց բանահավաք Սոնիա Թաշչյանը:

«Զատիկը ողջ քրիստոնյա աշխարհի համար ամենագեղեցիկ և սպասված տոնն է: Այն բացի տոն լինելուց՝ հավատքի, լույսի, Աստծուն մոտենալու օր է»,- ասաց Սոնիա Թաշչյանը:

Նաեւ հավելեց. «Զատկին ամեն երկրի քրիստոնյա պատրաստվում է տարբեր կերպ: Սակայն որքան էլ տարբեր են կերակուր պատրաստելու ձևերը՝ բաղադրիչները հիմնականում մնում են նույնը՝ հավկիթ, ձուկ , կանաչի, չամիչով փլավ»:

Նրա կարծիքով,  տոնական սեղանին նոր շունչ կհաղորդի նաեւ խաշած լոբին՝ կանաչիով:

«Բացի կերակրատեսակներից, կարևոր է տան մաքրությունն ու զարդարանքը: Սեղանի գլխավոր բաղադրիչը պետք է լինի վառվող մոմը: Կարող է լինել ցանված ցորեն՝ պատված կարմիր հավկիթներով, զարդարված ճյուղեր»,- ավելացրեց Սոնիա Թաշչյանը:

Վերջինիս խոսքերով. «Տոնական հավկիթը պետք է ներկել միայն կարմիր գույնով: Մյուս գույները ոչ միայն սխալ են, այլև վտանգավոր առողջությանը…Այդ ամենից զատ, երբեք չպետք է մոռանալ, որ ամենահամեղ սնունդը հոգևոր սնունդն է»:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնիա Թաշչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930