Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական աշխատողների բարի համբավը պետք է վերականգնել». Անահիտ Ասատրյան. (Տեսանյութ)

Մայիս 01,2017 20:33

«Հանուն արժանապատիվ  աշխատանքի և վարձատրության», «Արդար աշխատանքային հարաբերություններ», «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսներով այսօր Երեւանի կենտրոնում աշխատանքի օրվա առիթով շրջեցին արհմիությունների ներկայացուցիչները:

«Այսօր աշխատավորների համերաշխության օրն է, մեր ձայնը միացնում ենք աշխարհի բոլոր աշխատավորների ձայնին՝ պահանջելով մեզ համար արդար աշխատանքային հարաբերություններ»,- հայտարարեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչը:

ՀՀ պետական հիմնարկների ու ՏԻՄ աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի համար այսօր պետք  է ամեն ինչ անել՝ պետական աշխատողների բարի համբավը վերականգնել: Նա հիշեցրեց, որ անցած տարի կառավարությունը հայտարարում էր, որ անարդյունավետ կառավարում է, կառավարման ոլորտում ձրիակերներ են, որոնք պետբյուջեից գումար են միայն ստանում:

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ երթի էր դուրս եկել՝ արժանապատիվ աշխատանք պահանջով, ումից է պահանջում, ասաց՝ կառավարական մարմիններից, գործատուներից, պետությունից, բոլորից:

Նույն կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Արսեն Մխիթարյանն էլ զարմացավ դիտարկումից, թե աշխատավորների օրը կա, բայց աշխատավորներ գրեթե չկան, գործազրկության ցուցանիշն էլ գնալով աճում է:

«Թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատատեղեր են շատ բացվում, մի կողմը նայում եք, մյուս կողմը չեք ուզում տեսնել»,- կարծում է մեր զրուցակիցը:

Նրա տվյալներով, այս տարվա ընթացքում թեթեւ արդյունաբերության ոլորտում արդեն հազարից ավելի աշխատատեղ է բացվել, նախորդ տարիների համեմատ էլ այս ոլորտում նոր աշխատատեղերի թվի աճ կա. «Էն էլ շատ լավ աճ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031