Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պարտավորվել ՀՅԴ-ն՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելիս

Մայիս 11,2017 17:21

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ նախագահականում ՀՅԴ -ն եւ ՀՀԿ-ն նոր կոալիցիոն համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Թե ինչ տարբերություն կա այս կոալիցիոն փաստաթղթի եւ նախկին հուշագրի միջեւ, որը կնքվել էր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե քաղաքական փուլերը համեմատենք նախորդ փաստաթղթի հետ, սկզբունքային, էական տարբերություններ կան: Նախկինում համագործակցության հեռանկարը կախված էր նրանից, թե ինչպիսին կլինեին ԱԺ ընտրությունների արդյունքները եւ երկու կուսակցությունները որքան ձայն կստանային. «Նոր փաստաթուղթը գործունեության ժամկետ է ամրագրում, խորհրդարանական հանրապետությանը բնորոշ նոր համագործակցության տարրեր է ամրագրում»:

Թե ինչ ձեռքբերումներ եւ բացթողումներ են ունեցել նախորդ համագործակցությունից՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ իրենց հետ համագործակցության արդյունք է, օրինակ, Ընտրական օրենսգիրքը, նոր կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է բացթողումներին՝ որեւէ բացասական կողմ իրենց համագործակցության հարցում Աղվան Վարդանյանն ու Արմեն Աշոտյանը չնշեցին:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի պորտֆելներին, հարցին՝ դրանք պահպանվելո՞ւ են՝ կոալիցիոն գործընկերներն ասացին, որ «խորհրդակցությունների միջոցով պաշտոնների համար թեկնածություններ են առաջադրվելու ընդհանուր պատասխանատվության ներքո»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ հուշագրում պաշտոնի մասին որեւէ խոսք չկա: Միայն վարչապետի առաջադրումը վերապահված է ՀՀԿ-ին:

Ուշագրավ է, որ կուսակցությունները պարտավորվել են սահմանադրական նշանակություն ունեցող որոշումների հարցում կոնսենսուսի գալ եւ տարաձայնություններ չունենալ, այսինքն, ՀՅԴ-ն պետք է սատարի իշխանությանը կարեւոր որոշումների անցկացման հարցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031