Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն համաձայնագիրը խարսխված է ամուր հիմքերի վրա. Հ. Նաղդալյան

Մայիս 11,2017 18:55

 -Տիկին Նաղդալյան ժամեր առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը, կխնդրեինք նշել համագործակցության այս նոր փաստաթղթի առանձնահատկությունները. Ինչո՞վ է այն տարբերվելու նախորդից: 

– Սա Հայաստանի քաղաքական համակարգի երկու առաջատար կուսակցությունների  քաղաքական համագործակցության ևս մեկ՝ ավելի լուրջ , որակապես ավելի խորը աստիճան է: Նախորդ կոալիցիոն հուշագրի շուրջ համագործակցությունը էական հաջողություններ է արձանագրել, այդ թվում , նախևառաջ, պետք է նշել երկրի քաղաքական համակարգի հետևողական զարգացման և կատարելագործման ուղղությամբ արված քայլերը, որոնցից հիմնարարը իրականացվեցին Սահմանադրության բարեփոխումներով և Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ սերտ համագործակցությամբ:

Ի տարբերություն նախորդի՝ սա հետընտրական կոալիցիա է , որը խարսխված է ամուր հիմքերի վրա, և սահմանված ժամանակահատվածը՝ մինչ 2022թ. վճռորոշ փուլ  է լինելու՝ նաև այն հանգամանքից ելնելով , որ ընտրությունները անցել են բարձր վստահության մթնոլորտում:  Վստահ եմ՝ այս երկու քաղաքական ուժերի ընդհանրությունները, նախևառաջ, որպես ազգային ուժեր, հիմք են հանդիսանալու արմատական փոփոխությունների, և մենք դրանց ականատեսն ենք լինելու:

Կոալիցիոն համագործակցության ուղղությունները մեր երկրի զարգացման կարևորագույն առաջնահերթություններն են՝ հակակոռուպցիոն պայքար, ազգ-բանակ համակարգի ներդրում, իրավական դաշտի բարեփոխումներ, մրցունակ տնտեսություն ՝ հիմնական նպատակ ունենալով, իհարկե, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը: Մեր համագործակցության նախորդ շրջանը լավատեսություն ներշնչում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031