Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ելք»-ի նախընտրական  ծրագիրը  չի   պարունակում բազմաթիվ դրույթներ, որոնք հետագայում հրապարակային ելույթներով նշում են». «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2017 11:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնում է Երեւանի ավագանու ընտրություններին։

– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ փուլում «Ելք» դաշինքն առաջարկեց 15 հազար դրամ տալ այն ընտրողին, որը «Ելք»-ի հաղթանակից հետո կգնա քաղաքապետարան եւ կասի, որ հրաժարվել է ընտրակաշառքից։ ՀՀԿ-ն չի արձագանքել այս առաջարկին, ինչո՞ւ:

– Հերթը չհասավ մեր քննադատությանը, որովհետեւ այդ առաջարկության հրապարակման առաջին իսկ պահից այնպիսի հակազդեցություն եղավ քաղաքական, փորձագիտական, սոցիալական ցանցերում, որ ՀՀԿ-ի կողմից քաղաքական քննադատությանը հերթը չհասավ։

Քննադատության չդիմացող առաջարկություն է։ Ես հասկանում եմ, որ առաջարկության հեղինակների մտահղացումը ազնիվ է, բայց չի կարելի անազնիվ ճանապարհով պայքարել ազնվության համար, եւ սա է մարդկանց մոտ, քննադատների մոտ առաջացրել տարակուսանք։ Անարդարության, անազնվության դեմ չպետք է պայքարել ավելի անարդար մեթոդներով։ Գիտեմ, որ հարցը ԿԸՀ-ի ուշադրության տիրույթում է՝ որքանով է իրավական դաշտում համադրելի այդ առաջարկությունները։

Քաղաքական տեսակետից ասեմ, որ գուցե մղումն ազնիվ էր, բայց կատարումը շատ վատն էր։ Դրան հետեւած քննարկումներն ապացուցում են, որ լավագույն քայլը չէր։ «Ելք»–ը նորմալ քարոզարշավ էր անում, ընդդիմադիր էլեկտորատին մոբիլիզացնելու տեսակետից կարող էր հասնել մեծ ցուցանիշների, քան «Երկիր ծիրանին»։ Առաջարկությունը վերջին երեք օրերի ընթացքում, հետո նաեւ քաղաքական PR-ի գրքերում, կարծում եմ, կարող է գրվել որպես անհաջող քայլ։

– ՀՀԿ-ն ինչպե՞ս է պայքարում ընտրակաշառքի դեմ։

– ՀՀԿ-ն չի դնում նման խնդիր իր առջեւ, որովհետեւ մենք քաղաքական գործընթացներում գնում ենք երկու հիմնական ուղղություններով՝ հաշվետվություն եւ նոր ծրագիր։ Մենք վստահ ենք, որ ժողովուրդը տեսել է մեր

թեկնածուի, մեր թիմի աշխատանքը, անգամ մեր ընդդիմախոսները, անգամ «Ելք»-ը իր նախընտրական արշավը մեկնարկեց գեղեցիկ, մաքուր Երեւանի տեսարանին կատարված Երեւանի օրհներգով։ Չգիտես ինչու այդ ժամանակ չէին հիշում կոտրած վերելակների, աղբակույտերի մասին։

Ի դեպ, վերելակների եւ մնացածի մասին պարզվեց, որ «Ելք»-ի նախընտրական  ծրագիրը  չի   պարունակում բազմաթիվ դրույթներ, որոնք հետագայում

հրապարակային ելույթներով նշում են։ Դա վկայում է ծրագրի թուլության եւ հապճեպության մասին։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031