Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Մայիս 12,2017 18:44

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ս.թ. մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար` ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամ Լիզա Անսալան նշել է, որ իրենց համար պատիվ է Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացումներին հետևելը: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են   նախարարից, թե ինչ քայլեր և աշխատանքներ են ձեռնարկվում  տեղական մակարդակում ժողովրդավարության խորացման, տեղական իշխանությունների դերի մեծացման և համայնքային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

Դավիթ Լոքյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակությամբ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներում բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ծառայությունների բարելավման, նոր ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքային խնդիրները լուծելու ուղղությամբ:  Նախարարը անդրադարձել է նաև խոշորացված համայնքներում իրականացվող տնտեսական ծրագրերին, որոնք մշակվել են նախարարության կողմից պատրաստված մեթոդական ուղեցույցի համաձայն:

Ծառայությունների որակի բարելավման համատեքստում, Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է համայնքների կողմից տրամադրվող ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելը, մասնավորապես` աղբահանության, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների սպասարկման հարցերում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031