Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը սպառնաց, որ Տարոն Մարգարյանը դժոխք է գնալու եւ այնտեղ իր մոտ ավագանի է աշխատելու

Մայիս 12,2017 20:00

Ազատության հրապարակում Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության ամփոփիչ հանրահավաքն է անցկացվում:

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ Արցախը պետք է ճանաչեն, որպեսզի որեւիցե մեկը, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանը չկարողանան Արցախի անունից հանդես գալ եւ արցախապատկան հողերի վրա առեւտուր իրականացնել:

Հետո նա կոչ արեց քաղաքացիներին չծախվել, ընտրակաշառք չվերցնել. «Ապրիլյան պատերազմում մեր 20-ամյա զինվորները ապացուցեցին, ասեցին, որ մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, մենք չենք ծախվում, չենք վախենում թշնամուց, չենք փախչելու թշնամու հարձակումից, պայքարելու ենք մեր անգին կյանքերի գնով: Հիմա եկել է մեր հերթը պայքարելու, սիրելի՛ երեւանցիներ: Պատկերացրեք, մեր առաջին գիծը մայիսի 14-ին լինելու է ընտրատեղամասը: Անկախ նրանից, սիրելի՛ քաղաքացի, քեզ կփորձեն ուղղորդել ընտրատեղամաս, քեզ կճնշեն, հոգեբանական ճնշում կբանեցնեն, քեզ կփորձեն կոտրել տարբեր միջոցով, հիշիր այն 20-ամյա զինվորին, ով չվախեցավ թշնամուց: Չվախենա՛ս ՀՀԿ-ից, չվախենա՛ս Սերժ Սարգսյանից: Գնա՛ ընտրատեղամաս եւ ընտրատեղամասում, անկախ նրանից, որ քեզ որպես շրջիկ ընտրակեղծարար փորձեն օգտագործել, շրջելով բոլոր ընտրատեղամասերում քվեարկիր խղճիդ մտոք, մերժիր Սերժ Սարգսյանին, դե՛մ քվեարկիր թշնամուդ, դեմ քվեարկիր քեզ կեղեքողին, դեմ քվեարկիր բոլոր նրանց, ովքեր այս վիճակին են քեզ հասցրել: Դու կարող ես, դու ուժեղ ես, դու համառ ես, պարտավո՛ր ես»:

Նա ասաց, որ մայիսի 14-ին գնում են մարտի. «Իսկ եթե Սերժ Սարգսյանը փորձի բանեցնել նույն մեթոդները, կեղծիքի միջոցով նշանակի Տարոն Մարգարյանին, ապա Տարոն Մարգարյանը գտնվելու է դժոխքի մեջ: Իրենց սպասելու է դժոխքը եւ իրենք աշխատելու են Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես ավագանի եւ այդ ավագանին ցանկացած 1 դրամ ծախսելուց տեսեք ինչ օրն է ընկնելու: Մենք գնում ենք Արգիշտի 1 եւ գնում ենք վերադարձնելու իշխանությունը ժողովրդին: Կխոչընդոտեք, տեսեք ինչ է  ձեզ սպասվում, քանի օր եք դիմանալու մեր ճնշումներին: Չե՛ք դիմանալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Կարապի Երգը»…

    (յուսանք)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031