Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչ մեր սիրելի Զարուհին ասում ա, դրա քոքը Պուտինն ա». Ռուբեն Հախվերդյան

Մայիս 12,2017 20:25 Share

Ազատության հրապարակում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության ամփոփիչ հանրահավաք-համերգն է՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ:

Ռուբեն Հախվերդյանն իր «Լավագույն տղերքը հեռանում են» երգը կատարելուց առաջ ապրիլյան պատերազմի հետ կապված ասաց. «Շատ լավ էլ կառավարությունը գիտեր, որ 100-ից ավելի զոհ էինք տալու մենք, եւ ցինիկաբար Սերժ Սարգսյանը նույնիսկ գնաց նրանցից մեկի թաղմանը, երբ ինքը շատ լավ գիտեր, որ պատերազմը…դա, իմիջիայլոց, զինվորների հաղթանակն էր, ոչ թե գեներալների հաղթանակ»:

Հետո նա հայտարարեց. «Այն ամենը, ինչ մեր սիրելի Զարուհին ասում ա, դրա քոքը Պուտինն ա: Պուտինն ա նշանակում նամեստնիկ ստեղ»:

Նա վստահեցրեց, որ եթե Սերժ Սարգսյանն էլ չլիներ՝ Պողոսը կլիներ՝ որպես Պուտինի տեղակալ. «Նա նշանակովի պրեզիդենտ է եւ մեր հայրենիքը վերջին 25 տարիների ընթացքում վերածվեց էկոլոգիական աղբանոցի: Մոլիբդենն ու ուրանը կերավ Ռոբերտ Քոչարյանը՝ իր համախոհների հետ միասին, իսկ ռուսը պարզապես իր հին քաղաքականությունն է վարում՝ Հայաստանն առանց հայերի: Կարծես նենց տպավորություն է, ոնց որ մենք լինենք ռուսների պոլիգոնը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մի քանի օրից որ այս կրկեսն ալ վերջ գտնէ, Տիկին Փոստանջյանն ալ, Ռուբիկի օրինակով, երգիչ թող դառնայ, ապահովաբար աւելի յաջողութիւն կ’ունենայ քան թէ քաղաքական բեմի վրայ

Պատասխանել