Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»

Մայիս 16,2017 14:12

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին:

«Նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր ծրագրին: Սա իսկապես պարտավորեցնող է ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը: Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու, կյանքի կոչելով, ապահովենք Երևանի շարունակական զարգացումը: Համոզվա՛ծ եմ, որ մեր թիմը կարո՛ղ է արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները՝ ամբողջությամբ իրականացնելով բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031