Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը բանաձեւ է մշակել, որ բժշկին արժանավայել վարձատրեն (Տեսանյութ)

Մայիս 16,2017 15:16

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր նախարարությունում կազմակերպված ասուլիսում ասաց, որ առողջապահական ոլորտում ստվերի դեմ պայքարելու համար համավճարի դերը բարձրացվելու է: Նախարարությունը, Համաշխարհային բանկի մասնագետները հաշվել ու պարզել են, որ պետբյուջեից առողջապահության նախարարությանը տրամադրվում է 85 միլիարդ դրամ, սակայն, իրականում առողջապահության իրական արժեքը մեր երկրում 250 միլիարդ է»:
«Բոլորս գիտենք, որ կա ստվերային շրջանառություն եւ խնդիր է այդ շրջանառությունը հանել ստվերից: Նախատեսվում է նախեւառաջ հայտարարել բուժման իրական գինը: Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները եւ նախատեսում ենք մոտ ժամանակներս հայտարարել՝ ինչ արժե բժշկությունը Հայաստանում»,-ասաց Լեւոն Ալթունյանը:

Ըստ նրա, մենք ունենք պետպատվերի առկա միջոցները արդյունավետ ծախսելու խնդիր եւ հանելու ստվերից այն շրջանառությունը, որն առկա է: Ստվերից հանելու մեթոդներից մեկն, ըստ նախարարի, համավճարների համակարգի ներդրումն է: Ճիշտ է համավճարն արդեն գործում է, սակայն այդ գումարը, Լեւոն Ալթունյանի խոսքով, երկուսուկես անգամ ավել պետք է լինի: Ըստ նախարարի, այս ամենը նաեւ բուժման որակը կբարձրացնի, քանի որ բժիշկներն ավելի արժանապատիվ կվարձատրվեն:

Aravot.am-ի հարցին, թե բժիշկները մշտապես դժգոհում են, որ միեւնույն է` բուժհիմնարկի տնօրինությունը այդ գումարներից իրենց չնչին տոկոս է բաժին հանում, նախարարությունը կարո՞ղ է կամ իրավունք ունի՞ խառնվելու մասնավորի գործին եւ որոշի, թե բժշկին որքան պետք է վարձատրեն, պարոն Ալթունյանը պատասխանեց. «Նախարարության ֆինանսական բաժինը գնագոյացման բանաձեւ է մշակել, որտեղ կնշվի, թե բժշկին եւ բուժհիմնարկին որքան գումար կփոխանցվի: Բժիշկը Հայաստանում որակյալ ծառայություն մատուցելու համար եւ վայելուչ կյանք ապահովելու համար պետք է մինիմալ գումար ստանա եւ այդ գումարը գրված է այդ բանաձեւի մեջ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031